Ավիատոմսերի գներն էժանանալու են
Ավիատոմսերի գների հետ կապված տեղաշարժեր կան, փաստ է, սակայն չթվա, որ աշխատելու տեղ չկա,- Ազգային ժողովում «2012 թվականի նոյեմբերի 20-ին Աբու Դաբիում ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության միջև միմյանց համապատասխան տարածքների միջև և դրանցից դուրս օդային հաղորդակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին հարցի քննարկմանն ասաց ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետ Սերգեյ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ միանշանակ աշխատելու տեղ կա և տոմսերի գները էժանանալու են:
«Մշտապես համեմատում ենք Թբիլիսիի հետ: Կան ուղղություններ, որոնք Թբիլիսիից են էժան, կան ուղղություններ՝ Երևանից: Այն գնային առումով մրցակցային ուղղությունները, որոնք սպասարկվում են Թբիլիսիի օդանավակայանից, 99 տոկոսով պայմանավորված են Ստամբուլի՝ որպես ավիացիոն կենտրոնի միջոցով դեպի Եվրոպա ուղղությունները շարունակելու առումով: Սա է իրողությունը»,- նշեց քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետը:
Նա նաև տեղեկացրեց, որ անցած տարվա սեպտեմբերի համեմատ, այս տարվա սեպտեմբերին արձանագրվել է ուղևորահոսքի 30 տոկոս աճ, իսկ 9 ամսվա տվյալներով՝ 7,5 տոկոս աճ:
Խոսելով Գյումրի «Շիրակ» օդանավակայանի մասին, Ս.Ավետիսյանն ասաց, որ բանակցություններ են գնում ավիաընկերության հետ (անունը չնշեց), որն, ամենայն հավանականությամբ, մուտք կգործի շուկա, գնային առումով շոշափելի տարբերություն կլինի:
Հարակից հրապարակումներ`
- «Պոբեդա»-ն Մոսկվայից Գյումրի չվերթներ է իրականացնելու
- Գյումրիում անօթևան ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը 2017 թ. ավարտվելու է
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին