«Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան դուք». Ֆրա Մեթյու Ֆեսթինգ
«Իմ պարտականությունն եմ համարում այցելել հուշահամալիր և հարգանքի տուրք մատուցել 1915-1922թթ ողբերգական իրադարձությունների զոհ գնացած սուրբ նահատակների հիշատակին»,- այս մասին այսօր ՀՀ Նախագահի նստավայրում զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպմանն ասաց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
«Պատմության մեջ շատ քիչ ազգեր կան, որ այդքան հին են, որքան դուք: Եվ պատահական չէ, որ դուք հայտնի եք, որպես ամենահին քրիստոնյա ժողովուրդ, և մենք չպետք է մոռանանք, որ Հայաստանի պսատմության մեջ եղել են նաև ողբերգություններ: Ես հույս ունեմ, որ նման ողբերգական իրադարձություններն այլևս երբեք չեն կրկնվի: Հպարտ եմ, որ Մալթայի Ուխտը կարող էր ցույց տալ իր հանձնառությունը Հայաստանին՝ օգնելով փախստականներին 1988թ., երբ ձեր երկիրը տուժեց ահավոր երկրաշարժից»,-նշեց Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը տեղեկացրեց, որ իրենք մարդասիրական օգնության ծրագրեր ունեն Հայաստանում, օրինակ բերելով մասնակցությունը Էջմիածնի մանկատանը, Դիլիջանի առողջարանում և Երևանում էլ այլ աշխատանքներին:
«Կարծում եմ, որ այս այցը հնարավորություն կտա ամրապնդել այն պատմական կապերը, որ կան Մարտական Ուխտի և Հայաստանի Հանրապետության միջև: Մենք հույս ունենք, որ կարող ենք շարունակել մեր համագործակցությունը, ինչպես նաև այն աշխատանքները, որ Ուխտը կատարում է Հայաստանում: Մեր Ուխտը հանձնառու է օգնել մարդկանց տարբեր ճգնաժամային իրավիճակներում, մենք ներկա ենք շատ վայրերում: Օրինակ, Սիրիայհում, Թուրքիայում, Լիբանանում, Իրաքում մեր բժշկական խմբերը օժանդակում են փախաստականներին, ովքեր փախչում են պատերազմից և ճնշումներից: Բժիշկները տրամադրում են առաջին բուժօգնությունը: Մենք օգնում ենք նաև այն փախստականներին, որոնք ժամանում են հյուսիաֆրիկյան տարբեր երկրներից: Մեր ասոցիացները արևելյան Եվրոպայում բազմապատկել են օժանդակության ծրագրերը: Չնայած այն արտակարգ իրավիճակներին, որոնց մենք դիմակայում ենք՝ տեսնում ենք, որ մեր կամավորականներն աշխատում են երկրներում, որտեղ օգնում են աղքատներին և հասարակության լուսանցքից դուրս են մնացել: Մենք կենտրոնանում ենք խաղաղության և անվտանգության ապահովման, աղքատության վերացման և մարդկային արժանապատվության ամրապնդման վրա»,-նշեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը:
Նրա խոսքով՝ մարդասիրական գործողություններ Մալթայի Ուխտն իրականացնում է ամբողջ աշխարհում, և դրանց նաև մեծապես նպաստում են իրենց դիվանագիտական աշխատասնքները. «Մենք 120–ից ավել երկրների, բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հետ կապեր ունենք, դիտորդի կարգավիճակ ունենք ՄԱԿ-ում: Ես հավատացած եմ, որ այս այցը Հայաստան հնարավորություն կտա մեզ շարունակել կառուցել մեր միջև արդեն իսկ առկա արտակարգ հարաբերությունները: Մենք կարողանալու ենք բարելավել կյանքը և կենսապայմանները նրանց, ովքեր կարիքի մեջ են: Շատ շնորհակալ եմ, պարոն Նախագահ, ջերմ ընդունելության համար: Ես մեծապես վայելում եմ այցը ձեր երկիր»,- ավելացրեց Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը:
Հարակից հրապարակումներ`
- Բարի գալուստ Հայաստան, բարի գալուստ առաջին քրիստոնեկան երկիր. Սերժ Սարգսյանը՝ Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի արքայազնին
- Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի մեծ վարպետի այցը Հայաստան շատ կարևոր իրադարձություն է. ՀՀ նախագահ
- Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազնը այցելել է Սուրբ Գրիգոր Նարեկացի կաթողիկե եկեղեցի
- Գարեգին 2-րդն ընդունել է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի իշխան և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեստինգին
- Երևանում է Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը
- Պետական այցով Հայաստան կժամանի Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան