Հայ պատանի շախմատիստները շարունակում են հետապնդել առաջատարներին
Բաթումում շարունակվող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում տեղի են ունեցել 5-րդ տուրի հանդիպումները:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, մինչև 12 տարեկան տղաների մրցաշարում մեր մասնակիցներից հաջող է ելույթ ունենում Մամիկոն Ղարիբյանը, ով 5 հնարավորից վաստակել է 4 միավոր և կիսում է 4-16-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկանների մրցաշարում աղյուսակը հայ շախմատիստներից լավագույն արդյունքն ունի Արսեն Դավթյանը, ով վաստակել է 3,5 միավոր և առաջատարներից հետ է մնում 1 միավորով:
Մինչև 8 տարեկանների մրցաշարում աղյուսակը միանձնյա գլխավորում է Իրանը ներկայացնող Ալա Նուրին, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Նիկոլայ Հովյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 5 հնարավորից վաստակել է 5 միավոր: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի Մարիամ Մկրտչյանը, ով իր ակտիվում գրանցել է 4 միավոր: Միակ պարտությունը Մկրտչյանը կրել է հենց մրցաշարի առաջատար Ասաուբաևայից:
Մինչև 10 տարեկան աղջիկների առաջնությունում մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի 3 միավոր վաստակած Սեդա Բադալյանը, իսկ մինչև 8 տարեկան աղջիկների պայքարում` 2.5 միավոր վաստակած Անգելինա Ղուկասյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում