Բացօթյա մարզումները կլինեն շարունակական
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նախաձեռնությամբ արդեն երկրորդ անգամ անցկացվող մասսայական մարզումներին մասնակցել են մի քանի տասնյակ երևանաբնակներ, որոնք միացել են Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից տարածքում կազմակերպված առավոտյան մարզումներին:
Մարզումները նախատեսված են տարիքային բոլոր խմբերի ներկայացուցիչների համար՝ անկախ նրանց մարզումային փորձից և մարզական վիճակից: Մարզումներն անցկացնող մասնագետներն ընտրել են այնպիսի վարժություններ, որոնք հասանելի կլինեն բոլոր մասնակիցների համար: Այս անգամ մարզումներն անցկացվել են 6 ձևերից:
Ինչպես տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը, բացօթյա մարզումները կլինեն շարունակական, որքան ներեն եղանակային պայմանները: Միջոցառումը հնարավորություն կտա բոլոր ցանկացողներին մարզվել մասնագետների հսկողությամբ, կոփել իրենց առողջությունը, լինել մարզված և ունենալ գեղեցիկ մարմին:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում