Որուգվայում կրակում են անգամ մարզադաշտերում
Որուգվայի ֆուտբոլի առաջնության «Պենյարոլ» - «Ռամպլա Խունիորս» հանդիպումը դադարեցվել է` «Սենտենարիո» մարզադաշտի զուգարանում տեղի ունեցած փոխհրաձգության պատճառով: Այս մասին տեղեկացնում է «Isport»-ը:
«Պենյարոլն» Ուրուգվայի ամենատիտղոսակիր թիմն ու երկրի գործող չեմպիոնն է: Հենց այս թիմի երկրպագուների միջև է անհամաձայնություն ծագել, որն ավարտվել է փոխհրաձգությամբ:
Արդյունքում` երկրպագուներից մեկը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Հանդիպումն այդպես էլ չի շարունակվել: Միջադեպի ժամանակ «Ռամպլա Խունիորսը» հաղթում էր նվազագույն հաշվով:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում