Բեքհեմը վերադառնում է «Ռեալ»
Լեգենդար Դևիդ Բեքհեմը վերադառնում է Մադրիդի «Ռեալ»։ Մադրիդյան ակումբի ղեկավարությունը հրավիրել է նրան՝ դեսպանի պաշտոնում աշխատելու համար։ Նրա գլխավոր խնդիրն «Արքայական ակումբի» բրենդի տարածումն է Հյուսիսային Ամերիկայում, որտեղ Բեքհեմը ժամանակին խաղացել է։ Այս մասին հայտնում է isport.ua-ն։
Գտնվելով ԱՄՆ-ում՝ նախկին ֆուտբոլիստը ժանանակն իզուր չի կորցնում և արդեն մի քանի տարի է՝ զբաղվում է Մայամիում սեփական ֆուտբոլային ակումբի կազմակերպմամբ։ Ավելին՝ վերջերս նա տեղի իշխանություններից նաև հողատարածք է ստացել՝ մարզադաշտ կառուցելու համար։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում