Երևան-Սևան ճանապարհի վթարից տուժածներից միայն մեկն է շարունակում հիվանդանոցային բուժում ստանալ
Հոկտեմբերի 18-ին Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր տեղափոխված երեք հիվանդներից երկուսը դուրս են գրվել հիվանդանոցից: Այս մասին Panorama.am-ին հայտնեց «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի գլխավոր բժիշկ Կարեն Սահակյանը:
Ներկայումս հիվանդանոցային բուժում է շարունակում ստանալ 21-ամյա Հ. Գասպարյանն, ով գանգուղեղային վնասվածք էր ստացել:
«Նրա վիճակը հիմա լավ է, ամեն ինչ նորմալ է և երկու օրից դուրս կգրվի»,-նշեց հիվանդանոցի գլխավոր բժիշկը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 08։30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհին բախվել են Opel մակնիշի և Mercedes Benz Sprinter մակնիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «Մերսեդես-Սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր 18-ամյա Հ. Գ-ն (Գեղարքունիքի մարզ, գ. Վարսեր ) մահացել է, ևս 9 անձ՝ ստացել մարմնական վնասվածքներ: Mercedes Benz Sprinter ավտոմեքենայում եղած երիտասարդները բոլորը Վարսեր գյուղի բնակիչներ են՝ ուսանողներ:
Հարակից հրապարակումներ`
- Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած վթարից տուժած Հ. Գասպարյանի վիճակը բավարար է
- Հրազդանում տեղի ունեցած ողբերգական վթարի փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել
- Հրազդանում տեղի ունեցած վթարից տուժածների մասին մանրամասներ
- Հրազդանի ճանապարհին բախվել են Opel-ն ու ուսանողներ տեղափոխող Mercedes Sprinter-ը, կա 1 զոհ, 7 վիրավոր
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում