Հույն լրագրողները, ի պաշտպանություն իրենց իրավունքների, դադարեցնելու են աշխատանքը
Հույն լրագրողները այսօր հնգժամյա բողոքի ակցիա են սկսում իրենց իրավունքների խախտումների դեմ:
«Բողոքի ակցիային մասնակցում են բոլոր լրագրողները, ովքեր աշխատում են մասնավոր, պետական և հանրային զանգվածային լրատվության բոլոր միջոցներում (տպագիր, օն-լայն, հեռուստաընկերություն), ERT հանրային հեռուստա-ռադիոընկերությունում, տեղեկատվության և տպագրության գլխավոր քարտուղարությունում, մամուլի ծառայություններում: Նրանց բոլորի նպատակը մեկն է՝ պաշտպանել իրենց իրավունքները», -«РИА Новости»-ի փոխանցմամբ, ասված է աթենական ամենօրյա թերթերի խմբագիրների միության (ESIEA) տարածած հայտարարության մեջ:
Ըստ աղբյուրի, ESIEA-ն Հունաստանի լրագրողների ամենախոշոր արհմիությունն է:
Հունական լրատվամիջոցների աշխատանքը կդադարեցվի առավոտյան 11-ից (տեղական ժամանակով՝ 12-ից) մինչև 16:00-ն (տեղական ժամանակով՝ 17:00-ն):
Լրագրողները հայտարարել են, որ սեպտեմբերի 15-ից հետո, երբ ուժի մեջ մտավ ապահովագրության մասին օրենքը, իրենք չեն ապահովագրվել: