Շվարցենեգերը նկարահանվելու Է Սանսինդույի ավերակների մասին պատմող չինական ֆիլմում
Հոլիվուդյան դերասան և Կալիֆոռնիայի նախկին նահանգապետ Առնոլդ Շվարցենեգերը գլխավոր դերում նկարահանվելու Է Սանսինդույի ավերակների մասին պատմող «Սանսինդույի հյուրը» չինական ֆիլմում: «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը:
Սանսինդույի ավերակները գտնվում են Սիչուանի նահանգի Գուանհան գավառում, Շու հին իշխանության տարածքում, որը գոյություն Է ունեցել սրանից մոտավորապես 3-5 հազար տարի առաջ: Դրանք հայտնաբերել են պատահաբար. 1929 թվականին, ﬕ գյուղացի, փոս փորելով, դեմ Է առել նեֆրիտից պատրաստված հին իրերի: Մինչև 1986 թվականն այստեղ հաջողվել Է հողի տակից հանել շուրջ 2 հազար պղնձե և նեֆրիտե իրեր: Գտածոններն այնքան արժեքավոր են գիտության համար, որ Չինաստանի ավերակներն սկսել են անվանել «աշխարհի իններորդ հրաշալիք»:
Սանսինդույը ﬓում Է աﬔնաառեղծվածային հնագիտական հուշարձաններից ﬔկը, գիտնականներին դեռ չի հաջողվել որևԷ գրավոր տեղեկություն հայտնաբերել չհետազոտված մշակույթի մասին:
Ֆիլﬕ նկարահանուﬓերը, որի ներդրուﬓերի նախնական ծավալը գնահատվում Է 200 մլն դոլար, կսկսվեն 2017 թվականի մարտին և կավարտվեն 2019 թվականին: