Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան
Այսօր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը հերթական տարածաշրջանային այցով Հայաստանում գտնվող Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ջեյմս Ուորլիքին, Պիեռ Անդրիոյին և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկին է ներկայացրել բանակցային գործընթացի ռազմաքաղաքական ասպեկտները և ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրավիճակը:
Նախարար Սարգսյանը տեղեկացրել է, որ ապրիլյան ռազմական գործողություններից հետո էլ Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում, պարբերաբար աճում է կրակոցների քանակը, մեծանում է կիրառվող զենքերի տրամաչափը` հանգեցնելով նոր զոհերի:
Վիգեն Սարգսյանը նշել է, որ բանակցային գործընթացում առաջընթաց արձանագրելու համար Հայաստանը կարևորում է շփման գծում հրադադարի անվերապահ պահպանումը և հակամարտ կողմերի միջև վստահության ամրապնդումը:
Կողմերը կարծիքներ են փոխանակեել նաև Հայաստանի և Ադրբեջանի նախագահների՝ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված համաձայնությունների հիման վրա բանակցային գործընթացը շարունակելու, դեսպան Ա.Կասպիշիկի գործառնական հնարավորություններն ընդլայնելու ուղիների վերաբերյալ:
Հարակից հրապարակումներ`
- Բաքուն շարունակում է իր գործելաոճը. Նալբանդյան
- Նախագահների դրսևորած քաղաքական կամքով կկարողանանք առաջընթաց ունենալ. Համանախագահ
- Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները
- Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք