
Յուրա Մովսիսյան. «Ինձ հետ ամեն ինչ նորմալ է»
«Ռեալ Սոլթ Լեյքը» դուրս է եկել ՄԼՍ-ի փլեյ-օֆֆ, որտեղ կմրցի «Լոս Անջելես Գելեքսիի» հետ: Հայ հարձակվող Յուրա Մովսիսյանն իր մեկնաբանություններն է տվել այդ խաղի մասին:
«Հիանալի հիշողություններ ունեմ` այդ հանդիպման հետ կապված: Իմ վերջին խաղը չեմպիոնական էր: Հրաշալի էր: Յուրաքանչյուր ֆուտբոլիստ ուզում է դա զգալ: Անհամբեր սպասում եմ փլեյ-օֆի այս խաղարկությանը: Մենք ամբողջ մրցաշրջանի ընթացքում փայլուն ճանապարհ ենք անցել: Սա ևս մեկ հնարավորություն է ինքներս մեզ ապացուցելու, որ ճիշտ ուղու վրա ենք:
Միշտ էլ հաճելի է խաղալ ընկերներիդ ու ընտանիքիդ ներկայությամբ` հատկապես Լոս Անջելեսում: Բայց ինձ համար այս պահին ամենակարևորը խաղի արդյունքն է: Սա ևս մեկ հնարավորություն է մեզ համար արտագնա լավ խաղ անցկացնելու համար, և հույս ունենք, որ կկարողանանք հաղթել։
Ինչ վերաբերում է ինձ, ապա ամեն ինչ նորմալ է: Իհարկե, ցավեր կան, բայց դրա համար էլ մեր թիմի կազմում կան ֆուտբոլիստներ, ովքեր կարող են հարկ եղած դեպքում փոխարինել»,- ասել է Մովսիսյանը:
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին