Տնտեսագետ. Այնքան սուբսիդիա բառ կա այդ տեքստում, որ մարդ վախենում է
Կառավարության ծրագրում խնդիրները հստակ ձևակերպված են: Նման կարծիք հայտնեց տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը «Մեդիա կենտրոնում» «Կառավարության ծրագիրը և ՀՀ տնտեսական մարտահրավերները. դեկլարատիվ դրույթնե՞ր, թե՞ հստակ քայլեր» թեմայով քննարկման ժամանակ:
«Կառավարությունն ինձ ուրախացրեց ու զարմացրեց: Մեծ հույսեր կապվեցին կառավարության հետ: Մարդիկ նույնիսկ անձնական նամակներ ու խնդրանքներ են գրում վարչապետին, ինչը նշանակում է՝ հասարակությունում էական արձագանք տվեցին կատարված փոփոխությունները»,-ասաց Խուրշուդյանը:
Տնտեսագետի խոսքով, այս կառավարությունն ընկալվեց, որպես խնդիրները լուծելու պարտավորություն ստանձնած, ինչ-որ առումով ճգնաժամային կառավարություն, մինչեռ նախկինում ընկալվում էր՝ իշխանությունը նվիրվել է ինչ-որ մեկին:
«Այդ ակնկալիքն իրականում մեծ աջակցություն է կառավարությանը, եթե չկարողանա օգտվել աջակցությունից, ապա ավելի վատ կլինի, քան եթե մնար նույն ստանդարտ վիճակը, քանի որ այս ծրագրով կառավարությունը ոչ ստանդարտի կողմնակից է»,-ասաց նա:
Անդրադառնալով կառավարության ծրագրին, բանախոսը նշեց, որ իրեն գերել է միայն նախաբանը, իսկ դրանց հետո անհասկանալի էր:
«Ոլորտային գրեթե բոլոր բլոկներում հիմնական գործիքը նշված է սուբսիդա: Այնքան սուբսիդիա բառ կա այդ տեքստում, որ մարդ վախենում է»,-ասաց նա:
Ա. Խուրշուդյանը նկատեց, որ սուբսիդավորումն իրականացվելու է հարկատուների հաշվին, կառավարությունը ցանկանում է ցույց տալ, որ բոլորին օգնելու է, սակայն բոլորին աջակել պարզապես չի լինում:
Հարակից հրապարակումներ`
- Գնահատում ենք այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք. Կարեն Կարապետյան
- Ինչո՞ւ պետք է կառավարության ծրագիրը քննարկվեր ձեզ հետ. Վահրամ Բաղդասարյանը՝ ընդդիմադիր խմբակցություններին
- Կառավարության ծրագիրն ընդունվեց