Անթալիայում պայթյունի հետևանքով մի քանի մարդ է տուժել
Անթալիայում առևտրաարդյունաբերական պալատի շենքի մոտակայքում պայթյուն է տեղի ունեցել: Ռիա նովոստին գրում է, որ Անթալիայի քաղաքապետը հայտարարել է, որ մի քանի հոգի ստացել են թեթևակի վնասվածնքեր: Պայթյունի պատճառը դեռևս պարզ չէ: Մեկ մեքենան ամբողջությամբ այրվել է, երեքը վնասվել են:
«Դեռ վաղ է ասել, արդյոք դա եղել է ահաբեկչություն: Դա առաջինն է, որ մենք մտածում ենք, բայց, հնարավոր է, պայթյունը տեղի է ունեցել վթարի հետևանքով: Պայթյունը տեղի է ունեցել ավտոկայանատեղիում, որտեղ մարդ չի եղել»,- ասել է քաղաքապետ Մենդերես Տյուրելը: