
Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ. Էդուարդ Շարմազանով
Ամեն ինչ հոսում է, ամեն ինչ փոփոխվում է,- հույն փիլիսոփա Հերակլեսի այս միտքը մեջբերեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ ԱԺ-ում պատասխանելով լրագրողների հարցին Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու մասին հարցին, մասնավորապես այն դիտարկմանը, որ իշխանությունները համաձայն են:
«Մեր կոշտ դիրքորոշումը բացահայտ կապված է եղել, կա ու կլինի երևույթների նկատմամբ, բոլոր նմանատիպ երևույթներին մենք ունեցել ենք նմանատիպ դիրքորոշում: Մեր դիրքորոշումը երբեք ուղղված չի եղել որևէ անձի դեմ»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:
Հարակից հրապարակումներ`
- Ակցիա՝ Ծառուկյանի վերադարձի պահանջով
- Մարզերում մարդիկ կան, ովքեր տեղյակ չեն, որ Գագիկ Ծառուկյանը ԲՀԿ-ից դուրս է եկել. Մ.Մելքումյան