ԱՄՆ-ում 16-ամյա ֆուտբոլիստը կոմայից դուրս գալուց հետո խոսել է իսպաներեն
16-ամյա դարպասապահ Ռուբեն Նսեմոն՝ ամերիկյան Ջորջիա նահանգից, իր համար անծանոթ իսպաներենով է խոսել այն բանից հետո, երբ դուրս է եկել կոմայից։ Ինչպես տեղեկացնում է sport-express.ru-ն, Գուինետի շրջանի հավաքականի կազմում անցկացրած խաղում նա հարված է ստացել ու հենց խաղադաշտում կորցրել գիտակցությունը։ Նեսմոյին տեղափոխել են Ատլանտայի բժշկական կենտրոն, որտեղ նա 3 օր է անցկացրել կոմայի մեջ։
Նսեմոն կոմայից դուրս գալուց հետո ասել է. «Ես սոված եմ»։ Սակայն այդ նախադասությունը նա ասել է իրեն անծանոթ իսպաներենով, ինչով զարմացրել է ծնողներին ու հիվանդանոցի անձնակազմին։ Նսեմոյին հետազոտել են նևրոպաթոլոգները, սակայն այդպես էլ չեն գտել կատարվածի բացատրությունը։ Ինքը՝ ֆուտբոլիստը, ապաքինվելուց հետո պատրաստվում է վերադառնալ խաղադաշտ, որպեսզի իրականություն դարձնի պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ դառնալու իր երազանքը։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում