ԱՖԱ-ն միլիարդանոց գործարք է կատարել
Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիան շահավետ պայմանագիր է ստորագրել հեռարձակողների հետ՝ աշխարհում ամենահին ֆուտբոլային մրցաշարի հանդիպումների ցուցադրության համար։ «Pitch International» մարքետինգային գործակալությունը կներկայացնի Արևմտյան Եվրոպան, Մերձավոր Արևելքը և Հյուսիսային Աֆրիկան, իսկ IMG-ն՝ մնացած ողջ աշխարհը։ Նրանք պայմանագրեր կկնքեն հեռարձակողների հետ, իսկ ներքին իրավունքները կմնան BBC-ին ու «BT Sports»-ին։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
Անգլիական ասոցիացիայի գործադիր տնօրեն Մարտին Գլենը հայտարարել է, որ գործարքի գումարը շատ մեծ է և հնարավորություն կտա ներդրումներ կատարել խաղադաշտերի մեջ։ Նա նշել է, որ այդ գործարքը կարող է մեծ ազդեցություն թողնել ողջ ֆուտբոլային Անգլիայի վրա։ Այն ներառում է նաև Անգլիայի Սուպերգավաթի ու գավաթի երիտասարդական խաղարկության հանդիպումները և ուժի մեջ կմտնի 2018-2019 թթ. մրցաշրջանից՝ ԱՖԱ-ին բերելով մոտ 1 մլրդ ֆունտ ստեռլինգ։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում