Տնտեսագետ. Կառավարության ծրագրում առկա գնահատականներն անկեղծ են
Տնտեսագետ, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը կառավարության ծրագրի նկատմամբ հասարակության հետաքրրքությունն աննախադեպ է համարում:
«Առաջին դրական բանն այն է, որ հասարակությունն արձագանքեց»,-լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա, նշելով դրա հնարավոր պատճառները՝ վարչապետի հայտարարությունները, երկրի տնտեսական վիճակը:
Դրական հաջորդ բանը Բ. Ասատրյանը համարում է ծրագրում տրված պարզ ու անկեղծ գնահատականները:
«Սակայն իմ կարծիքով գնատականը, թե տնտեսական վիճակը վատ է, դեռևս բավարար չի այն լուծումները գտնելու, որոնք պետք է բերեն իրավիճակի բարելավմանը: Ստեղծված իրավիճակը պահանջում է խոր ուսումնասիրություն, վերլուծություն, գնահատական»,-ասաց տնտեսագետը:
Ասուլիսի մյուս բանախոս՝ Հանրապետական խմբակցության անդամ Լեռնիկ Ալեքսանյանը չցանկացավ դրական կամ բացասական կողմերը նշել: Ասաց, որ թվերը չեն պայմանավորում արմտական փոփոխությունների իրականացումը:
«Հասարակության մեջ հույս կա, հավատ կա: Չի կարող որևէ ծրագիր հաջողություն ունենալ, եթե հասարակությունը չի հավատում ու չի մասնակցում փոփոխություններին»,-ասաց օրենսդիր մարմնի ներկայացուցիչը:
Բանախոսների այլ դիտարկումները՝ տեսանյութում:
Հարակից հրապարակումներ`
- Մանասերյան. Խնդիրներից լրջագույնը պորտաբույծների բանակից հրաժարվելն է
- Հակոբ Ավագյան. Ես չեմ ուզում տեսնել վարչապետ, ով բիզնես օմբուդսմենի դեր է ստանձնում
- Տնտեսագետ. Այնքան սուբսիդիա բառ կա այդ տեքստում, որ մարդ վախենում է
- Գնահատում ենք այն «շտանգան», որը պետք է բարձրացնենք. Կարեն Կարապետյան
- Կառավարության ծրագիրն ընդունվեց