Գեղամ Կադիմյան. «Չեմ պատրաստվում հեռանալ «Կարպատներից»
Լվովի «Կարպատների» և Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գեղամ Կադիմյանը հերքել է լուրերը, որ պատրաստվում է հեռանալ Լվովից։
Ինչպես տեղեկացնում է football.ua-ն, Հայաստանի ազգային ընտրանու 24-ամյա հարձակողական ոճի կիսապաշտպանը բացառում է «Կարպատներից» տեղափոխությունը, որի մասին խոսել են որոշ ԶԼՄ-ներ։
«Եթե անկեղծ, ես զարմացա, երբ կարդացի, որ պատրաստվում եմ հեռանալ «Կարպատներից»։ Որոշ ԶԼՄ-ներ գրել են իմ տեղափոխության մասին,- նշել է Կադիմյանը։- Իրականում նման բան չկա, և ես ուզում եմ որոշակի հստակություն մտցնել։ Կասեմ, որ երջանիկ եմ Լվովում, և «Կարպատներում» ամեն ինչ բավարարում է ինձ։ Ինձ դուր է գալիս քաղաքը, և ես երախտապարտ եմ երկրպագուներին աջակցության համար։
Ներկա պահին ես գործող պայմանագիր ունեմ «Կարպատների» հետ։ Պատրաստվում եմ պահպանել այն ու նույնիսկ չեմ մտածում Լվովից հեռանալու մասին։ Վերջերս ես խաղացել եմ Հայաստանի հավաքականի կազմում ու վնասվածք ստացել։ Հենց այդ պատճառով եմ հայտնվել հիվանդանոցում ու հիմա «Կարպատների» կազմում խաղալու հնարավորություն չունեմ»։
Ավելացնենք, որ Գեղամը վերջին անգամ «Կարպատների» կազմում խաղադաշտ է մտել հոկտեմբերի 2-ին՝ «Վոլինի» հետ Ուկրաինայի առաջնության արտագնա խաղում։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում