Ժոզե Մոուրինյո. «ՄՅու»-ի համար դեռ ամեն ինչ կորսված չէ»
«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն նշել է, որ «Մանչեսթեր Սիթիի» հետ հաջորդ խաղում իր ֆուտբոլիստները պետք է իրենց իսկական տղամարդու պես դրսևորեն։ Մանչեսթերյան դերբին կկայանա հոկտեմբերի 26-ին, Անգլիայի լիգայի գավաթի 1/8 եզրափակչի շրջանակներում։
«Ես կգերադասեի հաջորդ խաղն անցկացնել Պրեմիեր լիգայում,- Մոուրինյոյի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Մեր դրությունն այնտեղ սարսափելի է, սակայն դեռ ամեն ինչ կորսված չէ։ Թիմը բարդ շրջան է ունեցել, երբ նույնիսկ «Ստոկ Սիթիի» հետ հանդիպումը, չնայած լավ խաղին, ավարտեց ոչ-ոքի արդյունքով, և մենք միավորներ կորցրեցինք։ Հիմա պետք է հաղթենք բոլոր խաղերում։ Առջևում «Բարնլիի», «Սուոնսիի», «Վեստ Հեմի», «Սանդերլենդի» ու «Միդլսբրոյի» հետ հանդիպումներն են։ Հենց այն է, ինչ պետք է։ Այդ ժամանակահատվածում առաջատարները կխաղան միմյանց հետ ու միավորներ կկորցնեն։ Այնուամենայնիվ, հիմա ես շատ տխուր եմ։ Չնայած այս խաղը երեխաների համար չէ, այլ տղամարդկանց։ Հաջորդ խաղում մենք պետք է իսկական տղամարդ լինենք»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում