Խավի. «Գվարդիոլան ու Մոուրինյոն ուզում են նվաճել Լիգայի գավաթը»
«Բարսելոնի» նախկին կիսապաշտպան Խավին նշել է, որ «Մանչեսթեր Յունայթեդի» ու «Մանչեսթեր Սիթիի» միջև Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչի առաջիկա խաղն սկզբունքային է թիմերի մարզիչների համար։ Հանդիպումը կկայանա հոկտեմբերի 26-ին, «Օլդ Տրաֆֆորդ» մարզադաշտում։
«Եվ Գվարդիոլան, և Մոուրինյոն ուզում են հաղթել այդ խաղում,- Խավիի խոսքերը մեջբերել է sport-express.ru-ն։- Ես չեմ կարծում, որ նրանք լրջորեն չեն վերաբերվում մրցաշարին։ Պեպը հիասթափված է վերջին արդյունքներից, իսկ սկզբունքային մրցակցի հետ խաղում հաղթանակը թիմին կարող է վերադարձնել հաղթական ճանապարհ։ Բացի այդ, Գվարդիոլան լի է Անգլիայում առաջին մրցանակը նվաճելու ցանկությամբ։ Նույնիսկ Լիգայի գավաթը նրա համար հսկայական նշանակություն ունի։
«Յունայթեդում» ամեն ինչ բարդ է. միայն երեք ֆուտբոլիստներ են համապատասխանում «Սիթիի» մակարդակին։ Մոուրինյոն նոր է սկսել թիմի կառուցումը, և Լիգայի գավաթը նրա համար այս մրցաշրջանում մրցանակ նվաճելու հույսն է։ Դժվար թե «ՄՅու»-ն հաղթի Պրեմիեր լիգայում։ Մոուրինյոյի նպատակը գավաթային խաղարկություններում հաղթելն ու Չեմպիոնների լիգայի գոտում հայտնվելն է»։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում