Մանասերյան. Խնդիրներից լրջագույնը պորտաբույծների բանակից հրաժարվելն է
Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանի կարծիքով, ժամանակն է հրաժարվել ՓՄՁ բառակապակցությունից:
«Փոքրն բիզնեսն ունի իր դարդ ու ցավը, միջինը՝ իրենը: Ես կառաջարկեի, այսուհետ օգտագործել միկրո և փոքր բիզնես կապակցությունները: Հայաստանն առաջին հերթին սրա խնդիրն ունի»,-ասաց նա Մեդիա Կենտրոնում «Կառավարության ծրագիրը և ՀՀ տնտեսական մարտահրավերները. դեկլարատիվ դրույթնե՞ր, թե՞ հստակ քայլեր» թեմայով քննարկման ժամանակ:
Մանասերյանի խոսքով, Հայաստանում միջին ու խոշոր բիզնեսն արդեն որոշակի ճանապարհ են անցել, որոշ չափով կայացած են:
«Այսպես լղոզած արտահայտություններով մենք շատ հեռուն չենք գնա: Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք սկսեց գործածվել մի վտանգավոր բառակապակցություն՝ պետություն ու մասնավոր հատված»,-ասաց նա:
Տնտեսագետը գովելի է համարում, որ մասնավոր հատածի ու պետության միջև ձևավորվեն գործընկերային հարաբերություններ, սակայն դա իլյուզիա է համարում:
«Պարզ է, որ մասնավոր հատվածը պետք է փորձի անընդհատ լոբինգ անի իր շահերը, Հայաստանի պես երկրում գրեթե միշտ հաջողության կարողէ հասնել: Այսինքն, այսետղ հսկայական կոռուպցիա տեղ ենք թողնում»,-բացատրեց նա:
Մանասերյանը, խոսելով կառավարության ծրագրի մասին, նշեց, որ դրա մշակման ու քննարկման նոր մշակույթ է ներդրվում՝ քաղհասարակությանը մասնակից դարձնելով որոշումների կայացմանը, իրականացմանը, հույս ունի նաև մշտադիտարկմանը:
«Այս եռանկյունին է ինձ համար շատ ընդունելի, որը հակակշիռ է նաև տարբեր առիթներով»,-ասաց բանախոսը:
Նա հույս ունի, որ ծրագրի իրականացումը իրատեսական է:
«Առաջին անգամ խոսվեց դիագնոստիկայի մասին: Եթե դա տեղի չի ունենում, եթե հաշվառում տեղի չի ունենում տնտեսության մեջ, ցանկացած ծրագիր առոչինչ է: Խնդիրներից լրջագույնը պորտաբույծների բանակից հրաժարվելն է: Դա վերաբերում է և կադրերին, և այն մարդկանց, ովքեր ցմահ դիտորդ են, կարող են քննադատել ու ոչինչ չանել»,-ասաց տնտեսագետը:
Հարակից հրապարակումներ`
- Հակոբ Ավագյան. Ես չեմ ուզում տեսնել վարչապետ, ով բիզնես օմբուդսմենի դեր է ստանձնում
- Տնտեսագետ. Այնքան սուբսիդիա բառ կա այդ տեքստում, որ մարդ վախենում է
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան