Մոդրիչն արդեն աշխատում է գնդակով
«Ռեալի» կիսապաշտպան Լուկա Մոդրիչը շարունակում է վերականգնվել վնասվածքից։ Հոկտեմբերի սկզբին պարզվել է, որ նա խնդիրներ ունի՝ կապված ծնկի հետ։ Նրան վիրահատել են։
Երեկ Վալդեբեբասի մարզաբազայում Մոդրիչն սկսել է վերականգնման նոր փուլը. խորվաթն այժմ աշխատում է գնդակով։ Այս մասին հայտնում է football.ua-ն։
«Ռեալում» հույս ունեն, որ Մոդրիչը կհասցնի շարք վերադառնալ ու մասնակցել «Ատլետիկոյի» հետ հանդիպմանը, որը կկայանա նոյեմբերի 19-ին։
Ավելացնենք, որ «Ռեալը» երկար ժամանակով կորցրել է նաև պաշտպան Սերխիո Ռամոսին ու հենակետային կիսապաշտպան Կազեմիրոյին։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում