Բրիտանացի գիտնականները հայտնաբերել են Շեքսպիրի «Հենրի VI»-ի համահեղինակին
Անգլիացի դրամատուրգ Քրիստոֆեր Մարլոն, ով ապրել է 16-րդ դարի վերջում, եղել է Ուիլյամ Շեքսպիրի մի քանի ստեղծագործությունների համահեղինակը: Նրա անունն առաջին անգամ նշվելու է որպես համահեղինակ, անգլիական պիեսների նոր եռահատորյակում, որը հրատարակում է Oxford University Press-ը: Այս մասին գրում է Նյուզու.քոմ կայքը՝ հղում անելով The Guardian-ին:
Մարլոյի անունը որպես համահեղինակ, հայտնվել է «Հենրի VI»-ի երեք անվանաթերթերում: Նման ճշգրտումներ են արել 5 երկրի 23 գիտնականից կազմված հետազոտական խումբը:
«Համընդհանուր կարծիք է, որ Շեքսպիրը ոչ մեկի հետ չի համագործակցել, իսկ երբ 1986 թվականին փորձագետներն առաջարկեցին, որ Շեքսպիրի ութ պիեսում կա այլ հեղինակի տեսքստ, մի քանի մարդիկ ուղղակի վրդովվել էին»,- ասել է հետազոտական խմբի գիտնականներից մեկը:
Նրա խոսքով՝ ժամանակակից գիտնականներին հաջողվել է պարզել, որ Շեքսպիրը 44 պիեսից 17-ը գրել է ոչ միայնակ: