Ռադվանսկա. «Վճռորոշ պահերին սխալներ գործեցի»
Աշխարհի 3-րդ ռակետ Ագնեշկա Ռադվանսկան մեկնաբանել է Ամփոփիչ մրցաշարի խմբային փուլի շրջանակներում Սվետլանա Կուզնեցովայից 5։7, 6։1, 5։7 հաշվով կրած պարտությունը։
«Իհարկե, այսպես պարտվելը շատ ամոթալի է։ Հատկապես եթե հաշվի առնենք, որ ես հնարավորություններ ունեի, բայց բաց թողեցի դրանք։ Իսկ այնպիսի մրցակցի հետ խաղում, ինչպիսին Սվետան է, նման բան չի կարելի թույլատրել։
Պայքարը շարունակելու հնարավորություններ դեռ ունեմ, առավել ևս, որ մեկ տարի առաջ զիջեցի երկու խաղում։ Բայց, անշուշտ, հիմա մտածում եմ միայն այսօրվա խաղի մասին։
Ընդհանուր առմամբ՝ լավ ու շատ բարդ հանդիպում էր։ Կարող էի ավելի լավ խաղալ։ Սակայն վճռորոշ պահերին մի շարք սխալներն ու ոչ ճիշտ որոշումները հանգեցրեցին պարտության»,- Ռադվանսկայի խոսքերը մեջբերել է isport.ua-ն։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում