Վեց ամսով երկարաձգվել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
Եվրոպական հինգ երկիր՝ Ուկրաինան, Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը և Նորվեգիան, երկարաձգել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցների գործողությունը ևս 6 ամսով։ «Ռիա նովոստի»-ն գրում է, որ այս մասին ասված է ԵՄ խորհրդի առցանց պորտալում հրապարակված հայտարարությունում:
Սեպտեմբերի 15-ին ԵՄ խորհուրդն ընդունել էր որոշում՝ Ուկրաինայում տիրող իրավիճակի պատճառով երկարաձգելու հակառուսական պատժամիջոցները 146 ֆիզիկական և 37 իրավաբանական անձանց նկատմամբ՝ մինչ հաջորդ տարվա մարտ։
Հայտարարությունում ասվում է, որ հինգ երկրներ միացել են հակառուսական պատժամիջոցների երկարացմանը։ ԵՄ-ն, իր հերթին, «ողջունում է» այդ որոշումը։
Աղբյուրը հիշեցնում է, որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև հարաբերությունները բարդացել էին Դոնբասում ստեղծված իրավիճակի պատճառով:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան