Սիմեոնեն՝ Իսպանիայի առաջնության լավագույն մարզիչ, Գրիզմանը՝ լավագույն խաղացող
Լա լիգան անցկացրել է 2015-2016 թթ. մրցաշրջանի մրցանակակիրների պարգևատրության արարողությունը։ Լավագույն մարզիչ է ճանաչվել «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն։ Նրա թիմն անցած մրցաշրջանում գրավել է 3-րդ տեղը՝ հետ մնալով միայն «Բարսելոնից» ու «Ռեալից»։ Լավագույն խաղացող է դարձել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանը, ով 2015-2016 թթ. մրցաշրջանում խփել է 22 գոլ և 5 գոլային փոխանցում կատարել անցկացրած 38 խաղում։ Այս մասին հայտնում է sport-express.ru-ն։
Իսպանիայի առաջնության լավագույն նորեկ է ճանաչվել «Ռեալի» պաշտպան Մարկո Ասենսիոն, լավագույն դարպասապահ՝ «Ատլետիկոյի» խաղացող Յան Օբլակը, լավագույն պաշտպան՝ նրա թիմակից Դիեգո Գոդինը, կիսապաշտպան՝ Լուկա Մոդրիչը՝ «Ռեալից», հարձակվող՝ Լիոնել Մեսսին՝ «Բարսելոնից»։ Լուիս Սուարեսը ճանաչվել է Պրիմերայի արտասահմանցի լավագույն խաղացող։
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում