Ռուսաստանցիները դեմ են աբորտի արգելքին
Կանայք պետք է ունենան հղիության արհեսատական ընդհատման իրավունք: «Լենտա.ռու»-ի հաղորդմամբ, հարցման արդյունքում նման կարծիք են ռուսների մեծ մասը:
Հարցման մասնակիցների 72 տոկսը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանում հղիությունը չպետք է ընդհատել, միայն 4 տոկոսն է կողմ եղել աբորտի արգելքին: 70 տոկոսը նշել է, որ աբորտի իրականացումը պետք է ընդգրկել բժշկկան պարտադիր ապահովագրության համակարգում, 21 տոկոսը հակառակ կարծիքն է ունեցել:
Հարցման մասնակիցների մեծ մասը պնդել է, որ հղիության արհեստական ընդհատման արգելքը կբերի բացասական հետևանքների՝ մահացության, անպտղության, աղքատության ցուցանիշների աճի:
Աղբյուրը հիշեցնում է, որ այս տարվա սեպտեմբերի 27-ին Համայն Ռուսիո Պատրիարք Կիրիլը ուղերձ էր հղել աբորտներն արգելելու մասին: Նույն օրը երեխայի իրավունքերի պաշտպան Աննա Կուզնեցովան կողմ էր արտահայտվել դրան: Ավելի ուշ Ռուսաստանի առողջապահության նախարարը հայտարարել էր, որ կողմ է սահմանափակումներին, սակայն արգելքը կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Հարակից հրապարակումներ`
- Թաիլանդում կթույլատրվի աբորտ անել՝ Զիկա վիրուսի հայտնաբերման դեպքում
- Լեհաստանում ընդդեմ աբորտների արգելքի խստացման փողոց են դուրս եկել
- Ոչ թե սելեկտիվ աբորտ, այլ.