Լավագույնը Մարիամ Մկրտչյանի արդյունքն է
Բաթումում ընթացող շախմատի աշխարհի պատանեկան առաջնությունում տեղի են ունեցել 6-րդ տուրի հանդիպումները: Այս մասին տեղեկացնում է chessfed.am-ը:
Մինչև 12 տարեկան տղաների պայքարում մեր շախմատիստներից Մամիկոն Ղարիբյանը վաստակել է 4, Սարգիս Սարգսյանը, Րաֆֆի Ղազարյանը, Սևակ Մանուկյանը, Գոռ Գրիգորյանը և Արշակ Մելքոնյանը` 3-ական, իսկ Գրիգոր Դավթյանը` 2.5 միավոր: Մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է մրցաշարում ամենաբարձր գործակից ունեցող Հնդկաստանի ներկայացուցիչ Պրագնանանդհան, ով 6 հնարավորից վաստակել է 6 միավոր:
Մինչև 10 տարեկան տղաների մրցաշարում եռիշխանություն է: Երեք շախմատիստ վաստակել են 5.5-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: Մեր շախմատիստներից Արսեն Դավթյանը, Հայկ Գրիգորյանը և Դավիթ Գասպարյանը վաստակել են 3.5-ական միավոր, Գոռ Սարգսյանը և Էրիկ Հակոբյանը` 3-ական, Էմին Օհանյանը` 2.5 միավոր:
Մինչև 8 տարեկան տղաների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 3 շախմատիստ, ովքեր վաստակել են 5.5-ական միավոր: Մեր շախմատիստներից Նիկոլայ Հովյանը վաստակել է 4, Ռուդոլֆ Փաշիկյանը` 3.5, Մենուա Հակոբյանը` 2.5 միավոր:
Մինչև 12 տարեկան աղջիկների մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ռուսաստանը ներկայացնող Բիբիսարա Ասաուբաևան, ով 6 հնարավորից վաստակել է 5.5 միավոր: Մեր մասնակիցներից Մարիամ Մկրտչյանը վաստակել է 5 միավոր և կիսում է 2-8-րդ հորիզոնականները:
Մինչև 10 տարեկան աղջիկների մրցաշարում աղյուսակը գլխավորում են 5.5 միավոր վաստակած երկու շախմատիստուհի: Մեր մասնակիցներից լավագույն արդյունքն ունի 3.5 միավոր վաստակած Սեդա Բադալյանը:
Մինչև 8 տարեկան աղջիկների աղյուսակը միանձնյա գլխավորում է Աիշա Զակիրովան, ով 6 հնարավորից վաստակել է 6 միավոր: Մեր մասնակիցներից Անգելինա Ղուկասյանը վաստակել է 2.5, Առաքելյան Սյուզաննան և Էմմա Մխիթարյանը` 2-ական միավոր:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում