Զավեն Անդրիասյանը շարունակում է հետապնդել առաջատարներին
Ֆրանսիայում շարունակվում է «Corsican Circuit 2016» մրցաշարը, որն այս տարի անցկացվում է 20-րդ անգամ:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, տեղի են ունեցել մրցաշարի 4-րդ տուրի պարտիաները, որում Զավեն Անդրիասյանը հաղթել է Իսրայելը ներկայացնող Վիկտոր Միխալևսկուն, իսկ Տիգրան Ղարամյանը ոչ-ոքի է խաղացել Միխայիլ Անտիպովի հետ:
4-րդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը միանձնյա գլխավորում է Ուկրաինան ներկայացնող Ալեքսանդր Մոիսեենկոն, ով 4 հնարավորից վաստակել է 4 միավոր: Զավեն Անդրիասյանը, Անտոն Կորոբովը և Բոգդան-Դանիել Դեաչը վաստակել են 3.5-ական միավոր և կիսում են 2-4-րդ հորիզոնականները: Տիգրան Ղարամյանն իր ակտիվում գրանցել է 3 միավոր և կիսում է 5-12-րդ հորիզոնականները:
Ավելացնենք, որ «Corsican Circuit 2016» մրցաշարն անցկացվում է երկու փուլով: Հիմնական մրցաշարում 1-12-րդ հորիզոնականները զբաղեցրած շախմատիստները կնվաճեն նոկաուտ համակարգով անցկաղվող մրցաշարի երկրորդ փուլի ուղեգրեր, այստեղ նրանց կմիանան աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդը, Մաքսիմ Վաշիե-Լագրավը, Թեյմուր Ռաջաբովը և Հոու Յիֆանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում