Երեք ուղեգրերի համար ընթանալու է համառ և անզիջում պայքար
Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը մեկնարկել է Հայաստանի տղամարդկանց շախմատի առաջնության առաջին խմբի մրցաշարը:
Ինչպես տեղեկացնում է chessfed.am-ը, առաջին իսկ տուրից պարզ է դարձել, որ բարձրագույն խմբի երեք ուղեգրերի համար ընթանալու է համառ և անզիջում պայքար: Առաջին տուրի 7 պարտիաներից միայն մեկն է ավարտվել ոչ-ոքի արդյունքով: Մյուս 6 պարտիաներում սպիտակներով խաղացող շախմատիստները հաղթել են:
Տուրի միակ ոչ-ոքին գրանցվել է Արմենակ Եղիազարյան – Հայկ Մարտիրոսյան պարտիայում: Առաջին տուրում հաղթանակներ են տոնել Արամ Հակոբյանը, Հովիկ Հայրապետյանը, Դավիթ Քալաշյանը, Դավիթ Շահինյանը, Տիգրան Հարությունյանը և Մանուել Պետրոսյանը:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում