Մեկնարկել է ռազմամարզական խաղերի Երևանի քաղաքային փուլը
Այսօր Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում մեկնարկել են նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի Երևանի քաղաքային փուլի մրցումները: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության պաշտոնական կայքը:
Ինչպես նախազորակոչային և զորակոչային տարիքի երիտասարդության հանրապետական ռազմամարզական խաղերի բոլոր փուլերում, այս փուլում ևս մասնակիցները մրցում են 6 մրցաձևերում` նռնակի նետում, 8 կգ-անոց ուսապարկով փոխանցումավազք (4 x 50 մ), ձգումներ պտտաձողից, կրոսավազք (1000 մ), հրաձգություն (օդամղիչ hրացանով) և ինքնաձիգի քանդում-հավաքում:
Մրցումների երևանյան փուլին մասնակցել են մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում հաղթած դպրոցների շուրջ 110 աշակերտներ: Մրցումների երրորդ փուլերն ավարտվել են Հայաստանի Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Կոտայքի, Գեղարքունիքի, Արարատի և Արմավիրի մարզերում:
Նշենք, որ եզրափակիչ՝ հանրապետական փուլի մրցումներն անցկացվելու են նոյեմբերի 1-ից 4-ը՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում, որին մասնակցելու են Հայաստանի Հանրապետության մարզային և Երևանի քաղաքային փուլերում հաղթած դպրոցները:
Լրահոս
Տեսանյութեր
ՈւՂԻՂ. Տրանսպորտը թանկացնում են նախկինների մերժած հաշվարկով. Պիպոյանը փաստաթղթեր է հրապարակում