Հարկային արտոնություններ տալու հարցում պետք է լինել զգուշավոր. Վ.Արամյան
Հարկային քաղաքականության միջոցով արտոնություններ սահմանելու հարցում պետք է զգուշավոր լինել, բայց մյուս կողմից, իհարկե, տարածքային համաչափ զարգացումը մեր գերակայությունների մեջ է,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վարդան Արամյանը՝ պատասխանելով պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, թե ինչպե՞ս է նոր կառավարությունը վերաբերում Գյումրի քաղաքին հարկային արտոնություններ տրամադրելու մասին օրենքի նախագծին, որն Ազգայն ժողովում դրական եզրակացության է արժանացել:
Ըստ նախարարի, տնտեսական անվտանգությունից ելնելով, խելամիտ է, որ երկրի ՀՆԱ-ի ստեղծման գրավիտացիոն ուժը Երևանից տեղափոխվի նաև տարածաշրջաններ:
«Բայց, ինչպես նշեցի, պետք է զգուշավորություն ցուցաբերենք: Քանի որ հարկային արտոնությունները ոչ այլ ինչ են, քան բյուջեի եկամուտների զիջում որոշակի ակնկալիքներով: Այսինքն, երբ զիջում ենք բյուջեի եկամուտները, պետք է նաև տեսանելի լինի, որ իր հետևից կբերի արագացված տնտեսական աճ»,- նշեց Վ. Արամյանը:
Նա նաև ասաց, որ միջազգային պրակտիկայում ընդունված կանոն է, սովորաբեր, եթե հարկային արտոնությունները խելամիտ չեն նախագծվում, բերում է վարչարարության խեղումների. «Պետք է ուշադիր լինենք, որպեսզի սողանցքներ չստեղծենք, որպեսզի հարկային արտոնություններն ի վնասս պետության աշխատեն»:
Միաժամանակ Վարդան Արամյանը նշեց, որ տարածքային համաչափ զարգացման միակ գործիքը հարկային արտոնությունները չեն, կան այլ գործիքներ ևս, օրինակ՝ ազատ տնտեսական գոտիների մոտեցումը:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան