Արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար ավտոմեքենա
ԱԻՆ-ը երեկ երեկոյան ահազանգ է ստացել, որ Դիլիջանի ոլորաներում՝ թունել չհասած, ձյան և մերկասառույցի պատճառով ավտոմեքենաներ են արգելափակվել. անհրաժեշտ է օգնություն:
Նախարարության պաշտոնական կայքի փոխանցմամբ, դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հերթափոխից ազատ 15 հրշեջ-փրկարարներ:
Փրկարարների, ՃՇՇ և ՃՈ աշխատակիցների ուժերով արգելափակումից դուրս է բերվել 85 բեռնատար, 5 ավտոբուս, 10 միկրոավտոբուս և 170 մարդատար ավտոմեքենա (մոտ 650 քաղաքացի): Ճամփեզրին կայանած են 44 բեռնատար, որոնք առավոտյան կշարունակեն ընթացքը: