Հայաստանն ու ԱՊՀ ևս վեց երկրներ ՀՕՊ համատեղ զորավարժություններ են անցկացնում
ԱՊՀ անդամ յոթ երկրներ անցկացնում են հակաօդային պաշտպանության միացյալ համակարգերի համատեղ զորավարժություններ: Դրանցում ներգրավված են 100 ինքնաթիռներ, ինչպես նաև ռադիոտեխնիկական առանձին ու հակաօդային պաշտպանության այլ ուժեր:
«Վեստի.ռու»-ի փոխանցմամբ, զորավարժությունների մասնակիցները մշակում են հակաօդային պաշտպանության հերթապահ ուժերի գործողություններ՝ օդանավերի հնարավոր առևանգման պարագայում, ԱՊՀ սահմանների հնարավոր խախտումների դեմ, ինչպես նաև վտանգի մեջ գտնվող օդանավերին օգնություն հասցնելու ռազմավարություն:
Համատեղ զորավարժությունները ԱՊՀ անդամ երկրները սկսել են օդում պայմանական հակառակորդի հայնտաբերմամբ: Այդ փուլում գործի են դրվել Ту-160, Ту-95МС, Ту-22М3 հրթիռներ: Մանևրներն իրականացվել են Հայաստանի, Ղազախստանի, Ռուսաստանի, Բելառուսի օդային տարածքում:
Ավելի վաղ հակաօդային միացյալ համակարգերի համատեղ զորավարժություններն անցկացվել են Աստրախանում:
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան