Նախարարի հայտարարության վերաբերյալ Ֆինանսների նախարարության պարզաբանումը
Հայաստանի ֆինանսների նախարարի մամուլի ծառայությունը այսօր ԱԺ-ում Դիլիջանում ուսումնական կենտրոնի վերաբերյալ ֆինանսների նախարար Վարդան Արամյանի հայտարարության հետ կապված պարզաբանում է տարածել, որում նշվում է հետևյալը.
«ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը հոկտեմբերի 26-ին Ազգային ժողովում ի պատասխան ՊՈԱԿ –ների վերաբերյալ լրագրողների հարցադրմանը՝ նկատի է ունեցել Ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն ՊՈԱԿ-ը , որը գտնվում է ոչ թե Դիլիջան քաղաքում, այլ Երեւանում:
Ինչ վերաբերում է Դիլիջանի ուսումնական կենտրոնին, ապա կենտրոնը եղել է ՀՀ Ֆինանսների նախարարության ենթակայության և տիրապետման տակ միայն այն ժամանակահատվածում, երբ ՊԵԿ-ը միացված է եղել նախարարությանը:
Հետագայում, կառույցների տարանջատման արդյունքում, Դիլիջանի ուսումնական կենտրոնը ՊԵԿ-ին պատկանող այլ գույքի հետ միասին 2016 թվականի մարտի 17-ի կառավարության N 329-Նորոշմամբ վերադարձվել է ՊԵԿ-ին»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները