Տրետյակովյան պատկերասրահի աշխատակիցներն ազատվել են աշխատանքից՝ Այվազովսկու ցուցադրության տոմսերը վերավաճառելու կասկածանքով
Մոսկվայի Տրետյակովյան պատկերասրահը կերկարացնի երեքշաբթի օրերին աշխատանքային ժամերը ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ծննդյան 200-ամյակին նվիրված ցուցադրությանը մեծ թվով այցելուների պատճառով: Ռիա նովոստիի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է պատկերասրահի տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:
Նա պարզաբանել է, որ թանգարանը բախվել է խնդրի վերավաճառողների պատճառով, դրա համար նախնական վաճառքում տոմսեր չեն մնացել: Նա ընդգծել է, որ վերավաճառողների հետ գրեթե անհնար է պայքարելը:
«Ես ինքս եմ բռնել նրանցից մեկին և հանձնել ոստիկանություն: Երկու ժամ անց նա կրկին իր աշխատանքի վայրում էր»,- ասել է տնօրենը:
Նրա խոսքով՝ Այվազովսկու ցուցադրության 2,5 ամսվա ընթացքում աշխատանքից ազատվել է պատկերասրահի երկու աշխատակից, ովքեր կասկածվում էին տոմսերի վերավաճառքի մեջ:
Ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է ավելի քան 200 ցուցանմուշ աշխարհի 17 թանգարանից և 6 մասնավոր հավաքածուից, բացվել է Տրետյակովյան պետական պատկերասրահում հուլիսի 29-ին: Օրական ցուցահանդես է այցելում միջինը 3-5 հազար մարդ, հիմնականում՝ առավոտյան ժամերին: Ցուցահանդեսը բաց է մինչև նոյեմբերի 20-ը:
Հարակից հրապարակումներ`
- Տրետյակովյան պատկերասրահում բացված Այվազովսկու ցուցահանդեսը երկուսուկես ամսում ունեցել է 350 հազար այցելու
- Հովհաննես Այվազովսկու ամենախորհրդավոր հինգ կտավի գաղտնիքները
- Տրետյակովյան պատկերասրահում Այվազովսկու ցուցահանդեսն արդեն դիտել է 235 հազար մարդ
- Տրետյակովյան պատկերասրահն Այվազովսկու ցուցահանդեսի պատճառով երկարացրել է աշխատանքային ժամերը
- Այվազովսկու ցուցահանդեսը հաճախելիությամբ գերազանցել է Սերովի ցուցահանդեսին
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին