Երեք տարի է չի լուծվում դատապարտյալների՝ հարազատների հետ սկայպով շփվելու հարցը. Նաիրա Զոհրաբյան
«Լավ բան եք ամրագրում օրենքով: Բոլորս էլ հասկանում ենք, որ քվեարկելու ենք կողմ ու դրվելու է դարակում: Մի բերեք ուտոպիստական նախագծեր»,- Ազգային ժողովում «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին, «Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի քննարկմանն ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով հիմնական զեկուցող արդարադատատության նախարաի տեղակալ Սուրեն Քրմոյանին:
Պատգամավորը նշեց, որ երեք տարի բարձրացնում են մի հարց ու դեռ լուծում չի ստացել. «Արտագաղթի պատճառով կալանավորներ կան, ովքեր Հայաստանում հարազատներ չունեն, խնդրում են մի սկայպ տեղադրել, որ կարողանան կես ժամով շփվել իրենց հարազատների հետ՝ այդպես իրացնելով իրենց տեսակցության իրավունքը: Երեք տարի է այդ խնդիրը չի լուծվում, հիմա բերել եք ուտոպիստական նախագիծ»,- ասաց Ն. Զոհրաբյանը:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ պատգամավորի բարձրացրած խնդիրն ակտուալ է, բանակցում են այդ խնդրով Կարմիր խաչի հետ, հույս ունեն, որ համաձայնություն կլինի և 1-2 տեղում կտեղադրեն համակարգիչ:
Նաիրա Զոհրաբյանն արձագանքեց, որ բարդացնելու խնդիր չկա, կարող են ԱԺ-ում հանգանակություն անել և 7-8 համակագիչ ձեռք բերել:
Սուրեն Քրմոյանն ասաց, որ հաջորդ տարվա համար նախարարության գերակա ուղղություններից մեկը լինելու է քրեակատարողական ծառայությունը՝ տեխնիկական հագեցման, էլեկտրոնային քրեակատարողական համակարգի ներդրման հետ կապված հարցերը:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում