WikiLeaks. Apple-ն ԱՄՆ-ի իշխանություններին տվյալներ է փոխանցում օգտատերերի մասին
Ամերիկյան Apple ընկերությունն իր սարքերի օգտատերերի մասին տվյալներ է փոխանցում ԱՄՆ-ի իշխանություններին՝ հետաքննություններ անցկացնելու համար:
Ռուսական «ՏԱՍՍ» գործակալությունը գրում է, որ նման խոստովանություն է արել iPhone սմարթֆոններ արտադրող ընկերության փոխնախագահ Լիզա Ջեքսոնն էլեկտրոնային նամակում, որը նա գրել է ԱՄՆ-ի նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբի ղեկավար Ջոն Փոդեսթային:
Լիզա Ջեքսոնի՝ շրջակա միջավայրի պահպանության, քաղաքականության և սոցիալական նախաձեռնությունների գծով ընկերության փոխնախագահի նամակում, որն այսօր հրապարակվել Է WikiLeaks կազմակերպության կողմից, թվագրված է 2015 թվականի դեկտեմբերի 20-ին, ասվում . «Խնդրում եմ, նկատի ունեցեք, որ Apple-ը շարունակելու Է աշխատանքն իրավապահ մարմինների հետ»:
Սա, ըստ գործակալության, պատկանում է այն նամակների թվին, որոնք հաքերների կողմից հափշտակվել են Ջոն Փոդեսթայի Էլեկտրոնային փոստից և փոխանցվել WikiLeaks-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում