Հայաստանի ձյունածածկ բնակավայրերը՝ լուսանկարներում
ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է Հայաստանի ձյունածածկ բնակավայրերի լուսանկարներ: Հայաստանի ամենահարավային բնակավայրերն էլ՝ Ագարակն ու Մեղրին այս պահին ծածկված են ձյան հաստ շերտով:
Գեղարքունիք, Կալավան
Նոյեմբերյան, Ջուջևան
Տավուշ, Կողբ
Վայոց Ձոր, Վերնաշեն
Սյունիք, Քաջարան
Կապան
Մեղրի
Ավելի վաղ Սուրենյանը հայտնել էր Կարայի ծովի շրջաններից դեպի Կովկաս է տեղաշարժվում հերթական ցուրտ մթնոլորտային ճակատը: Հոկտեմբերի 26-ին ցիկլոնի ուժը կտրուկ կմեծանա, ինչի հետևանքով տեղումները արդեն կլինեն ինտենսիվ: Դեպի հոկտեմբերի 27-ը ցիկլոնը աստիճանաբար կթուլանա: Բացառությամբ Երևանի, Արարատյան դաշտի, Արագածոտնի և Վայոց Ձորի նախալեռների հանրապետության մյուս գոտիներում հիմնականում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին՝ մերկասառույց: Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 26-ին կնվազի 8-10 աստիճանով: Ցիկլոնի հիմնական հարվածը կլինի Գեղարքունիքի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի վրա, որտեղ եղանակային պայմանները առավել անբարենպաստ կլինեն: