Արթուր Աբրահամը վնասել է արմունկը
Հայ պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը պատրաստվում էր գալիք մենամարտին, որը նախանշված էր նոյեմբերի 12-ին` Մոնտե Կառլոյում: Մրցակիցը բրիտանացի Մարտին Մյուրեյն էր, ում հետ մեր հայրենակիցն արդեն մեկ անգամ մենամարտել է: Աբրահամի եւ Մյուրեյի միջև առաջին մենամարտը տեղի է ունեցել 2015-ի նոյեմբերին և ավարտվել է Արթուրի հաղթանակով:
Աբրահամի մամուլի քարտուղար Սիրան Գրիգորյանը հայտնում է, որ նոյեմբերի 12-ի մանամարտը չեղարկվել է, քանի որ մարզումների ընթացքում` սփարինգ մենամարտի ժամանակ, Արթուր Աբրահամը վնասել է արմունկը: Մեր հայրենակիցը երեք շաբաթ պետք է դադարեցնի մարզումները: Թե երբ կկայանա Արթուր Աբրահամի հաջորդ մենամարտը և ով կլինի մրցակիցը, դեռ որոշված չէ: