Մոսկվա-Երևան չվերթի օդանավի շարժիչն է բռնկվել
Մոսկվայի «Վնուկովո» օդանավակայանից անցած գիշեր Երևան թռչող ինքնաթիռի շարժիչներից մեկը բռնկվել է: «Լայֆ»-ի փոխանցմամբ, ուղևորներն արագ տարհանվել են, նրանք Երևան են հասել պահեստային օդանավով: Նրանք նոր ինքնաթիռ նստելու համար ստիպված են եղել սպասել 3 ժամ, ինքնաթիռն օդ է բարձրացել առավոտյան ժամը 5-ին:
«ЮТейр» ավիաընկերության ЮТ 879 չվերթի օդանավում հրդեհը բռնկվել է գիշերվա ժամը 2-ին: ԱԻՆ աշխատակիցներին հաջողվել է օպերատիվ կերպով հանգցնել կրակը: Ուղևորներից որևէ մեկը չի տուժել:
Պարզվում են տեղի ունեցածի հանգամանքները:
Լրահոս
Տեսանյութեր
Թշնամnւ հրահանգները մեր կյանք տեղափոխողները Հայաստանի թշնամիներն են. Բագրատ Սրբազան