Նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից տեղեկանում ենք, որ զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացին և առկա խնդիրներին վերաբերող հարցեր:
Համանախագահները ՀՀ Նախահագին ներկայացրել են այցի առաքելության շրջանակներում մինչ այս Բաքվում և Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները:
Կարևորվել է բանակցային գործընթացում հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված հանձնառություններին կողմերի հավատարմությունը, Վիենայում և Սանկտ-Պետերբուրգում բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունների կատարումը:
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը շարունակում է ապակայունացնել իրավիճակը շփման գծում. Վիգեն Սարգսյան
- Բաքուն շարունակում է իր գործելաոճը. Նալբանդյան
- Նախագահների դրսևորած քաղաքական կամքով կկարողանանք առաջընթաց ունենալ. Համանախագահ
- Ուորլիքը ներկայացրել է իրենց տարածաշրջանային այցի նպատակները
- Ապրիլից հետո հրադադարի նկատմամբ ընդհանուր առմամբ հարգանք կա. Ջեյմս Ուորլիք