Նարեկ Գալստյանը պատրաստվում է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին. «Հրապարակ»
ՍԴՀԿ ատենապետ Նարեկ Գալստյանը հավակնոտ պլաններ ունի։ Նա պատրաստվում է մասնակցել 2017-ի ԱԺ ընտրություններին։ Նրան Սփյուռքից ֆինանսապես աջակցելու խոստումներ են տվել, որպեսզի ամեն գնով անցնի խորհրդարան։ Նա մոտ օրերս կմեկնի Եվրոպա, և վերադառնալուն պես կհայտարարվի կուսակցական դրամահավաքի մասին: ՍԴՀԿ-ն կմիավորվի ՌԱԿ-ի հետ, և մրցունակ թիմ կստեղծեն։ Հոկտեմբերի 19-ին 2 կուսակցությունների համատեղ ժողով է կայացել, քննարկվել են ներքին քաղաքական և առաջիկա ԱԺ ընտրությունների հետ կապված հարցեր: Այս մասին գրել է «Հրապարակ»-ը:
«Ստեղծվել է միջկուսակցական հանձնախումբ՝ առաջիկայում միասնական միջոցառումներ իրականացնելու և քաղաքական երկխոսությունը շարունակելու համար: Մտադիր են լուրջ մրցակից դառնալ երրորդ ավանդական կուսակցությանը՝ ՀՅԴ-ին»,-հավելել է թերթը:
Լրահոս
Տեսանյութեր
Եթե Ադրբեջանը վստահ է, ինչո՞ւ է դատական գործընթացները դադարեցնելու մասին գաղափար առաջ քաշում