
Խաչատուր Քոքոբելյանը կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին. «Ժամանակ»
«Ժամանակ»-ում կարդում ենք. «Վիկտոր Դալլաքյանի և պաշտպանության նախկին նախարարի գլխավորությամբ ստեղծվող «Երրորդ հանրապետություն» կուսակցությունը ստեղծվել է դեռ 2003-ի հոկտեմբերին։ Այն ժամանակ համապետական երկու՝ նախագահական և ԱԺ ընտրություններից հետո կուսակցությունը գրանցել է Խաչատուր Քոքոբելյանը, որի ընտանիքի կատմամբ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի սանձազերծած հետապնդումները, նրան հավանաբար, զերծ են պահել ինքնուրույն քաղաքական գործունեություն ձեռնարկելու մտքից։
Այժմ «Ազատ դեմոկրատների» նախագահը, 13 տարի առաջ ստեղծած իրեն պատկանող և ոչ մեկին պետք չեկած կուսակցությունը վաճառել է Վիկտոր Դալլաքյանին, այսպիսով՝ վերջինիս ազատելով գրանցման հետ կապված գլխացավանքից»։