Բուքերյան մրցանակը ստացել է Փոլ Բիտտին
Ամերիկացի գրող Փոլ Բիտտին դարձել է 2016 թվականի Բուքերյան (Man Booker Prize) մրցանակի դափնեկիր: Նա հեղինակավոր մրցանակին արժանացել է «The Sellout» վեպի համար: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Նրա հետ մրցանակի համար պայքարել են ևս 5 թեկնածու, և սա 54-ամյա գրողի չորրորդ վեպն է: Այն վառ, սատիրիկ խճանկար է, որը ծաղրում է ամերիկյան ռասսայական քաղաքականությունը: Բիտտին խոստովանել է, որ ընթերցողներին դժվար կլինի մարսել իր ստեղծագործությունը, սակայն ժյուրիի գնահատականը ամենաբարձրն է եղել:
Ժյուրիի կարծիքով, Բիտտիի վեպը հազվադեպ գրքերից է, որտեղ սատիրան հնարավոր է եղել ընկղմել ամերիկյան ժամանակակցի հասարակության սիրտը՝ այնպիսի «գազանային սրամտությամբ», ինչպիսին չի եղե Սվիֆթի և Տվենի ժամանակներից ի վեր:
Գրքում հնարավոր է եղել վերհանել յուրաքանչյուր սոցիալական տաբու և քաղաքականապես ճիշտ նրբերանգներ: Այն ստիպում է և ծիծաղել, և զգաստանալ:
Բուքերյան առաջին մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 1969 թվականին։ 2002 թվականից Բուքերյան մրցանակի հովանավորն է Man ընկերությունների խումբը, այդ պատճառով էլ մրցանակի ամբողջական անվանումն է՝ The Man Booker Prize։