«Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար». Շարմազանով
Առաջիկա խորհրդարանական ընտրությունները կարևոր իրադարձություն են լինելու մեր երկրի հասարակական և քաղաքական կյանքում: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի քաղաքական հարցերով ավագ խորհրդատու Օլեքսանդր Պավլյուկի հետ հանդիպմանն ասել է ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Հյուրը հետաքրքրված էր քաղաքական առաջիկա զարգացումներով, մասնավորապես անցկացվելիք խորհրդարանական ընտրություններով, նոր ձևավորված կառավարության գործունեությամբ և առաջիկա քայլերով:
ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդմամբ, խոսելով կառավարության գործունեության մասին` Էդուարդ Շարմազանովը նշել է, որ ՀՀ իշխանությունը պաշտպանում է նոր կառավարության` բարեփոխումներին միտված ռազմավարությունը, որը բխում է ՀՀ Նախագահի ծրագրային հիմնադրույթներից:
«ՀՀ կառավարության գերակայություններից է նաև կոռուպցիայի դեմ պայքարը: Ավելին, մաքսային և հարկային ոլորտներում նախատեսվող լրջագույն քայլերը միտված են լինելու այդ խնդրի հաղթահարմանը: Մենք ունենք քաղաքական կամք բարեփոխումների շարունակական իրականացման համար»,-նշել է ԱԺ փոխնախագահը:
Օլեքսանդր Պավլյուկը նշել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը շահագրգիռ է Հայաստանի հետ տնտեսական համագործակցությամբ և առաջիկայում կքննարկվեն փոխգործակցության հեռանկարները:
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին