Գագիկ Ծառուկյանը հնարավոր է համարում իր վերադարձը քաղաքականություն
Այսօր «Էքսպո-Ռուսաստան, Հայաստան և Իրան» արդյունաբերական ցուցահանդեսում գործարար, ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանը արձագանքել է իր՝ քաղաքականություն վերադառնալու մասին տարբեր հայտարարություններին.
«Եթե անհրաժեշտություն լինի, եթե դրա կարիքը լինի, եթե կարկառուն քաղաքական գործիչները չեն կարողանում առաջ տանել ու պահանջարկը լինի թեկուզ ես դրա կարիքը չունեմ, բայց ես ունեմ հարգանք, ճանաչում, զբաղմունք, որ ես քաղաքականություն մտնեմ, հնարավոր է ծալած գիրքը բացվի»:
Նա հիշեցրեց, որ «գրքի էջը փակվել է» դեռևս 2015 թվականի փետրվարին, որ «արյուն չթափվի»:
«Հեղափոխություն էր հասունանում, իսկ հեղափոխությունը առանց արյուն չի լինում», -նշեց նա:
Արձագանքելով իր հասցեին արված տարբեր հայտարարություններին և նույնիսկ որակումներին, Գագիկ Ծառուկյանը հայտարարել է. «Ինչքան մարդը հզոր ա, ուժեղ ա, բարի ա, այնքան կամեցող ա, ներող ա, որ ամբողջ քաղաքական հանրությունն էլ իմանա: Ծառուկյանը նենգ մարդ չի, բարի ա ու ներող ա: Ես բոլորին ներում եմ: Ես դրանք մոռացել եմ ու ներել»:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Ուղեվարձերի գումարի ավելացման վերաբերյալ քաղաքապետարանի հրապարակած թվերը ծիծաղելի են ու ամոթալի. Բաբկեն Պիպոյան