Գիտության ոլորտում մաֆիա է գործում. Թաթուլ Մանասերյան
Հայաստանում հիմնականում խոսում են տնտեսական մենաշնորհների մասին, բայց չեն խոսում կրթության, գիտության ոլորտում տիրող մենաշնոհների մասին: Այդ մասին այսօր Տնտեսական լրագրողների ակումբում հայտարարեց «Այլընտրանք» հետազոտական կենտրոնի ղեկավար, տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը:
Նրա պնդմամբ, կրթության, գիտության ոլորտում միտումնավոր երիտասարդ ուժերին արտագաղթի մղող քաղաքականություն է վարվում:
«Գիտության, կրթության ոլորտում խայտառակ վիճակ է տիրում: Տասնամյակներով նույն մարդիկ են Գիտության ակադեմիայում, բուհերում, բուհերի ամբիոններում, ազգուտակով ապահովված են՝ գիտական կոչումներ շնորհելով, որից բացարձակ տեղյակ չեն, կողքը կան մարդիկ, ում մոտ թույլ չեն տալիս: Ամբիոններ կան, որտեղ 30-40 տարվա մեջ մի դոկտոր չեն կարողացել ունենալ, պատրաստել, մինչդեռ մերժվում են աշխատանքները», -մտահոգություն հայտնեց Մանասերյանը:
Տնտեսագետը դա համարում է «տնտեսական լրջագույն աղտետ», մինչդեռ իշխանական վերին օղակներից հայտարարվում է, թե Հայաստանում գիտելիքահենք տնտեսություն են զարգացնում:
«Գիտության ոլորտում հստակ քաղաքականություն է գնում՝ մոտիկ չթողնել ուրիշներին: Սա համահունչ է տնտեսության ներսում եղած կոռուպցիային, մենաշնորհին: Լավ, ինչպե՞ս երիտասարդն իր տեղը գտնի, եթե նա ուզում է շարունակել գիտությամբ: Գիտության ոլորտում մաֆիա է գործում», -եզրափակեց Մանասերյանը:
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին