The New York Times-ին հայտնի է դարձել, թե որտեղ է աշխատելու Օբաման պաշտոնաթողությունից հետո
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման ԱՄՆ նախագահի պաշտոնում ժամկետի ավարտից հետո սկսելու է աշխատել բարձր տեխնոլոգիաների ոլորտում, Սիլիկոնյան հովտում։ Այդ մասին գրում է ամերիկյան The New York Times-ը և հիշեցնում, որ Օբամայի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է հունվարի 20-ին։
Ըստ աղբյուրի, Օբամայի ստորադասները վերջին մեկ տարվա ընթացքում շուրջ տասն անգամ այցելել են Կալիֆորնիա, որտեղ գտնվում է Սիլիկոնյան հովիտը՝ օգնելու իրենց ղեկավարին դասավորել հետագա կյանքը։
«Ես չեմ զարմանա, որ բարձր տեխնոլոգիաներով զբաղվելը նրա հետնախագահության հիմնական զբաղմունքը կարող է լինել», -լրատվամիջոցի փոխանցմամբ ասել է AOL-ի համահիմնադիր Սթիվ Քեյսը։
Նշվում է, որ Սպիտակ տնից դեպի բարձր տեխնոլոգիաներ ճանապարհը Օբամայի կողմնակիցների համար կարծես սովորական է։ Մասնավորապես, ըստ աղբյուրի, նրա շատ կողմնակիցներ ու 2008-ի նախագահական ընտրություններում աջակիցներ աշխատում են շատ հայտնի ընկերություններում՝ Դեվիդ Փլուֆը՝ Uber-ում, Ջեյ Քարնին՝ Amazon-ում, Դեն Փֆայֆերը՝ GoFundMe-ում, Լիզա Ջեքսոնը՝ Apple-ում։
Այդուհանդերձ, Սպիտակ տնից հրաժարվել են մենկանաբնություններ տալ Օբամայի ծրագրերի վերաբերյալ։ Բայց բարձր տեխնոլոգիաների հարցերով Օբամայի նախկին խորհրդական Ֆիլ Լարսը նրան համարել է նախագահ, որը հետաքրքրված է բարձր տեխնոլոգիաներով։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան