«Նաիրիտի» հետ կապված հանձնաժողովներ ստեղծելով օգուտ չկա
Եթե «Նաիրիտ»-ի վերագործարկման համար լինի նորմալ առաջարկ՝ հրավիրելով բոլոր շահագրգիռ մարմիններին, շատ բաց, թափանցիկ խոսելու ենք: Դրա համար աշխատանքային խումբ պետք չէ, քանի որ ունենք կառավարություն, կան հստակ պատասխանատուներ,- Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Կարեն Կարապետյանը՝ պատասխանելով պատգամավոր Մհեր Շահգելդյանի հարցին՝ «Նաիրիտ»-ի վերագործակման և դրա հետ կապված ծրագրերի, առհասարակ կառավարության ծրագրի արտադրական բլոկին վերաբերող հարցերի քննարկման համար աշխատանքային խմբեր ստեղծելու մասին:
Վարչապետը նշեց, որ ինչ-որ խմբեր, հանձնաժողովներ ստեղծելով՝ որևէ օգուտ չկա:
«Կլինի առաջարկ՝ մենք կպատասխանենք: Պատասխանը կլինի ոչ կոմպետենտ՝ մեզ քննադատեք»,- հավելեց Կարեն Կարապետյանը:
Կառավարության ղեկավարը նաև ասաց, որ «Նաիրիտ»-ի հետ կապված բոլոր ծրագրերը, որոնք կներկայացվեն կառավարությանը, իրենք հրապարակելու են կառավարության կայքում, որպեսզի յուրաքանչյուրը ծանոթանա:
Հարակից հրապարակումներ`
- «Նաիրիտ»-ի հարցը քառօրյայից քառօրյա գլորելը ճիշտ մոտեցում չէ. Նաիրա Զոհրաբյան
- Անհրաժեշտ է «Նաիրիտ»-ի վերագործարկման պետական քաղաքականություն. Մ.Շահգելդյան
- Նաիրիտցիները գործարանի վերագործարկում են պահանջում նաև նորանշանակ վարչապետից
- Իլյուզիաներից պետք է հրաժարվենք և նստենք թուղթ-գրիչով խոսենք. Կարեն Կարապետյանը՝ «Նաիրիտ»-ի վերագործարկման մասին
Լրահոս
Տեսանյութեր
Աշխարհի առաջնությունից առաջ ինձ «подножка տվեց» Սիմոն Մարտիրոսյանը. Փաշիկ Ալավերդյան